Փաշինյանին հրավիրել են Մոսկվա՝ Հայրենականում հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը![]() 10 փետրվարի 2025 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ստացել է պաշտոնական հրավեր՝ մասնակցելու Մոսկվայում անցկացվող միջոցառումներին, որոնք նվիրված են Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Փոխանցվել է պաշտոնական հրավեր՝ Մոսկվայի տոնական միջոցառումներին մասնակցելու համար», — նշել է դիվանագետը։ Կոպիրկինը կարևորել է, որ Ռուսաստանը և Հայաստանը շարունակում են պահպանել իրենց ժողովուրդների հերոսության հանդեպ ընդհանուր հարգանքը։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ԱՊՀ երկրները 2025 թվականին համատեղ կնշեն Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 80-ամյակը։ Պուտինը առաջարկել էր ԱՊՀ երկրներին սահմանել «աշխատանքային փառքի քաղաք» կոչումը և այն շնորհել այն բնակավայրերին, որոնք զգալի ներդրում են ունեցել Հաղթանակի գործում։ Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը կարևորել էր Հայրենական մեծ պատերազմի արդյունքների պատմական ճշմարտությունը պահպանելու անհրաժեշտությունը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |