Նախագիծ․ Հաշվետվությունները ժամանակին չներկայացնելու համար տույժը կհասնի 3 մլն դրամի՝ խախտումը չվերացնելու դեպքում![]() 10 փետրվարի 2025 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունն առաջարկում է խստացնել ֆինանսական հաշվետվություններն օրենքով սահմանված կարգով չներկայացնելու համար կիրառվող տույժերը։ Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովում, ներկայացնելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունները, ասել է ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։ Նրա խոսքով՝ նախատեսվող փոփոխություններով տուգանքների չափը համադրելի կլինի հաշվետվությունների աուդիտի համար սահմանված միջին արժեքի հետ, գրում է Panorama.am-ը։ Այս խնդրի կարգավորման նպատակով կառավարությունն առաջարկում է կտրուկ բարձրացնել տուգանքները։ Առաջին անգամ խախտում թույլ տալու դեպքում նախատեսվում է 150 հազար դրամի չափով տուգանք, եթե 30 օրվա ընթացքում այն չի վերացվում՝ 1.5 միլիոն դրամ, իսկ ևս 30 օր անց խախտումը չվերացնելու դեպքում՝ 3 միլիոն դրամ։ Գործող կարգավորումներով ներկայումս սահմանված տուգանքները շատ ավելի ցածր են. առաջին խախտման դեպքում տնտեսվարողը վճարում է 50 հազար դրամ, իսկ եթե 30 օրվա ընթացքում խախտումը չի վերացվում, տուգանքը դառնում է 500 հազար դրամ։ Արդյունքում՝ հանրագումարային գումարը չի գերազանցում 550 հազար դրամը։ Փոխնախարարը նշել է, որ Հայաստանում ֆինանսական հաշվետվություններն աուդիտի ենթարկելու միջին արժեքը կազմում է մոտ 6 միլիոն դրամ, մինչդեռ գործող տուգանքները չեն ապահովում խախտումների կանխարգելումը։ «Վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին երեք տարիներին 550 աուդիտի ենթակա կազմակերպություններից միայն 50%-ն է ժամանակին ներկայացրել հաշվետվությունները»,- ընդգծել է Պողոսյանը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |