Ռուսաց լեզվի ուսուցիչները դասընթացների կմասնակցեն Սանկտ Պետերբուրգում

Ռուսաց լեզվի ուսուցիչները դասընթացների կմասնակցեն Սանկտ Պետերբուրգում

PanARMENIAN.Net - Հայաստանի ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչները վերապատրաստման դասընթացներ կանցնեն Սանկտ Պետերբուրգի Կ. Ուշինսկու անվան հետդիպլոմային մանկավարժական կրթության ակադեմիայում:

«Ձմեռային դպրոց» ծրագրի շրջանակներում Հայաստանից 6 մանկավարժ կսովորի Աբխազիայի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Հարավային Օսիայի և Շվեդիայի իրենց գործընկերների հետ, հայտնում է Sputnik Արմենիան։

Պարապմունքները վարում են Սանկտ Պետերբուրգի՝ լավագույն ուսուցչի կոչման համար համառուսաստանյան մրցույթների հաղթող ուսուցիչները: Նրանք կներկայացնեն դասավանդման ժամանակակից մեթոդները, ներառյալ մեմերի օգտագործումը, ինչպես նաև կքննարկեն բազմազգ և բազմամշակութային դասարաններում ռուսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման առանձնահատկությունները:

Բացի դասախոսություններից, մասնակիցների համար քաղաքի գրական վայրերում կկազմակերպվեն նաև էքսկուրսիաներ: Դասընթացները նվիրված են մեծանուն ռուս պոետ Ալեքսանդր Պուշկինի հիշատակի օրվան։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---