«Հայաքվե»․ Վարչախումբը նոր օրակարգ է առաջ բերում՝ մոռացության տալ Հայոց ցեղասպանությունը![]() 10 փետրվարի 2025 - 18:49 AMT PanARMENIAN.Net - «Հայաքվե» նախաձեռնությունն անդրադարձել է իշխանությունների քաղաքականությանը՝ նշելով, որ վարչախումբը նոր օրակարգ է առաջ բերում՝ մոռացության տալ Հայոց ցեղասպանությունը։ Նշվում է, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար դեռ 1992 թվականից դրել է մի շարք նախապայմաններ, որոնցից մեկը հրաժարումն է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից։ «Մի կողմից չքմեղանում են, իբր ո՞վ է կասկածի տակ առնում Ցեղասպանության իրողությունը, մյուս կողմից անում են հայտարարություններ, որոնք ջուր են լցնում թուրքական ժխտողականության ջրաղացին։ •Ի՞նչ է տեղի ունենում։ Ինչու՞ և ինչպե՞ս են նսեմացնում Հայոց ցեղասպանության նշանակությունը։ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար դեռ 1992 թվականից դրել է մի շարք նախապայմաններ, որոնցից մեկը հրաժարումն է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը արտաքին քաղաքական առաջնահերթություն դարձնելուց։ Եվ թեև գործող վարչախումբը քանիցս հայտարարել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորում է առանց նախապայմանների հիմքի վրա, իրականում կատարել է Թուրքիայի բոլոր նախապայմանները։ Եվ ավելին։ Թուրքիան Հայաստանից պաշտոնապես չի պահանջել ժխտել, հերքել կամ մոռացության տալ Հայոց ցեղասպանության եղելությունը։ Իսկ գործող վարչախումբն այս հարցում իր պլաններն ուղղակի գերակատարում է»,–ասվում է գրառման մեջ։ Փաշինյանը Շվեյցարիաում հայ համայնքի հետ հանդիպմանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը, ասել էր, որ պետք է հասկանանք, թե «ինչ է եղել և ինչու»։ Ավելի ուշ, ասուլիսում նա հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության փաստն անքննելի է և անժխտելի։ Նա նաև հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը, ուրացումը կամ հերքումը ՀՀ քրեական հանցագործություն է։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |