Երեւանում տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանություն. կազմակերպիչներն ու կատարողները»22 մայիսի 2009 - 23:07 AMT PanARMENIAN.Net - Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանի նախաձեռնությամբ Երեւանում տեղի է ունեցել Գեւորգ Սարգսյանցի «Հայոց ցեղասպանություն. կազմակերպիչներն ու կատարողները» գրքի շնորհանդեսը:Հեղինակի խոսքերով, գիրքը գրելու գաղափարը ծագել է Սողոմոն Թեյլերյանի «Թալիաթի գնդակահարումը» գրքի ուսումնասիրության ժամանակ, որը արեւելյան հայերեն առաջին անգամ թարգմանվել էր 1994 թվականին.«Թեյլերյանը եղել է այդ ժամանակաշրջանի իրադարձությունների ականատեսը, եւ բոլորից լավ կարող էր նկարագրել իրականությունն ու Թուրքիայի հայերի կենցաղը: Հայոց ցեղասպանության ճանաչումը կամ չճանաչումը հարցականի տակ է դնում դրա իրականացման փաստը: Հարկ է ձգտել ոչ թե Ցեղասպանության, այլ կատարվածում Թուրքիայի մեղավորություն ճանաչման», - ընդգծել է Գեւորգ Սարգսյանցը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |