Արմեն Գևորգյանին Մարտի 1-ի գործով նոր մեղադրանք է առաջադրվել

Արմեն Գևորգյանին Մարտի 1-ի գործով նոր մեղադրանք է առաջադրվել

PanARMENIAN.Net - Դատախազությունը Արմեն Գևորգյանին նոր մեղադրանք է առաջադրել Մարտի 1-ի գործի շրջանակում՝ նրան մեղադրելով պաշտոնեական լիազորությունների անցնելուն օժանդակելու մեջ, հայտնում է «Ազատությունը»։

Ավելի վաղ, դատախազն այս գործով նոր մեղադրանքներ էր ներկայացրել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։ Վերջիններս իրենց մեղքը չեն ընդունել՝ հայտարարելով, որ նրանց դեմ հարուցված հոդվածը ճանաչվել է հակասահմանադրական, ինչի արդյունքում դատարանը արդարացրել էր նրանց։

Վճռաբեկ դատարանն արդարացման որոշումը բեկանել է, գործն՝ ուղարկել հակակոռուպցիոն դատարան` նոր քննության:

 Ուշագրավ
---