Գեղամ Մանուկյանը՝ ՆԳՆ-ում ՀՀ ուրվագծի մասին․ Արծվաշենն ո՞ւր է

Գեղամ Մանուկյանը՝ ՆԳՆ-ում ՀՀ ուրվագծի մասին․ Արծվաշենն ո՞ւր է

PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն Ազգային ժողովի նիստում անդրադարձել է ՆԳՆ-ում տեղի ունեցած միջոցառմանը, որի ընթացքում ցուցադրված Հայաստանի ուրվագծից բացակայել է Արծվաշենը։

«Ստոպ կադրեր եմ հանել տեսանյութից։ Մի քանի տասնյակ իրավապահներ էին նստած, մեկը չեղա՞վ, որ հարցներ՝ եթե Հայաստանի ուրվագիծն եք դնում, Արծվաշենն ո՞ւր է»,- ասել է պատգամավորը»։

Նրա խոսքով՝ անհասկանալի է, թե ինչ սկզբունքով է կազմվել այդ ուրվագիծը և ինչու է այն ներկայացվել առանց Արծվաշենի։

Արծվաշենը գյուղ է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում, էքսկլավի կարգավիճակով գտնվում է Ադրբեջանի տարածքում։ 1992 թվականի օգոստոսի 8-ից մինչ օրս բռնազավթված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից։

 Ուշագրավ
---