Սիմոնյան․ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու առաջին պիոները Պուտինն է![]() 11 փետրվարի 2025 - 16:34 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, արձագանքելով ադրբեջանական կողմի հայտարարություններին, ըստ որոնց՝ Հայաստանը փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը, ընդգծել է, որ ՀՀ-ն որևէ մեկին մոլորեցնելու նպատակ չունի։ «Դա բոլոր միջազգային գործընկերներին ակնհայտ է։ ՀՀ-ն կոնկրետ մեխանիզմներ է առաջարկում Ադրբեջանին»,–ասել է նա, հայտնում է «Առավոտը»։ Խոսելով ռուսական կողմի միջնորդության մասին՝ նա ասել է․ «Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու առաջին պիոները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է, և մենք դրա մասին ասել ենք», գրում է Auroranews.am-ը: Նրա խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ՌԴ նախագահը հայտնել է, որ այդ տարածքը միջազգային իրավունքի տեսանկյունից պատկանում է Ադրբեջանին, և նույն տեսակետը կրկնել է դեկտեմբերին։ «Մենք Ռուսաստանի միջնորդության դառը օրինակները մեր մաշկի, մեր մարմնի վրա զգացել ենք: Ռուսները շատ ջանքեր պետք է գործադրեն, որ ժողովուրդը հավատա նրանց անկեղծությանը»,– հավելել է Սիմոնյանը։ Նա նշել է, որ անցած փորձը վատ հուշեր է թողել և, վերջիվերջո, կան շատ չլուծված հարցեր, հայտնում է «Առավոտը»։ «Օրինակ՝ ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական զորքերի հետ կապված ՌԴ դիրքորոշումը՝ թե ՀԱՊԿ շրջանակներում, թե ՀՀ-ՌԴ միջպետական պայմանագրի շրջանակներում։ Առնվազն ՌԴ-ն պետք է գործողություն իրականացներ։ Մենք նույնիսկ քաղաքական գնահատականի չարժանացանք, ի պատասխան հնչեց՝ սահմանը սահմանազատված չէ։ Ուղղակի պատճառաբանություն գտնվեց։ Հիմա գալ, ասել՝ մենք կարող ենք միջնորդ հանդիսանալ, ընդունում եք, չէ՞, որ հայկական կողմը կարող է դրան թերահավատորեն նայել»,–ասել է նա։ Խաղաղության պայմանագրի և ռազմական էսկալացիայի հնարավորության մասին հարցին ի պատասխան՝ նա նշել է․ «Նախանցյալ տարի եմ ասել՝ կարելի է խաղաղության պայմանագիր կնքել թեկուզ վաղը»։ Միջանցքի հարցի վերաբերյալ նա շեշտել է, որ ՀՀ-ի միջով արտատարածքային միջանցք չի լինելու։ Անդրադառնալով լրագրողների այն դիտարկմանը, որ գուցե Ադրբեջանի համար խնդրահարույց է ՀՀ տարածքով անցնելը՝ նա պատասխանել է, որ եթե սկսենք առևտուր անել, մեկ-երկու տարի նորմալ տրամաբանության մեջ ապրել, այդ հարցերն էլ են դուրս գալու։ «Սկզբից խոսակցությունը գնալու է բեռների մասին, եթե ինչ-որ ժամանակ անցնի, իհարկե, պիտի գնանք, իրենք էլ պիտի անցնեն, գնան, մենք էլ։ Սենց թե նենց դա լինելու է։ Երկու ժողովուրդներ, որոնք իրար հետ կողք կողքի են ապրում, հավերժ թշնամի լինել չեն կարող։ Առևտուր էլ պիտի անեն, երաժշտություն էլ փոխանակեն»,–ասել է նա։ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածին՝ նրա հայտարարությունները որակելովորպես «իրականության խեղաթյուրում և միջազգային հանրության մոլորեցման փորձ»։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |