Մարությանի թիմն ավագանու նիստում ներկայացրել է մեկ ուղևորության համար 100 դրամ վճարելու նախագիծը

Մարությանի թիմն ավագանու նիստում ներկայացրել է մեկ ուղևորության համար 100 դրամ վճարելու նախագիծը

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու նիստում «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Արամ Թորոսյանը ներկայացրել է 80,000 երևանցիների պահանջը՝ ապահովելու 100 դրամով ուղևորափոխադրման հնարավորությունը։ Նիստում քննարկվել է խմբակցության կողմից ներկայացված նախագիծը, որը նպատակ ունի քաղաքացիներին առաջարկել տրանսպորտի մատչելի տարբերակ։

«Իշխանությունների բերած «բարեփոխումների» հիմքում ոչ մի խելամիտ, հստակ հաշվարկ ընկած չէր։ Քաղաքային իշխանությունը, ժողովրդի լեզվով ասած, թիվ է կրակել, հետո հետևելով հանրության արձագանքին, աստիճանաբար նահանջել է իր դիրքերից, սա ժողովրդի հետ ազնիվ երկխոսություն չէ, ոչ էլ գրագետ կառավարման օրինակ»,- նշել է Թորոսյանը, գրում է Panorama.am-ը։

Նրա խոսքով՝ նախագիծն առաջարկում է պարզ լուծում։

«Թող իշխանության բերած բոլոր փաթեթները շարունակեն գործել, միայն թե անպայման մնա մեկ ուղևորափոխադրումը 100 դրամ տարբերակը»,–ասել է նա։

«Մենք կողմ ենք Երևանում տրանսպորտի զարգացմանը, միասնական տոմսային համակարգի ներդրմանը, մենք Հայկ Մարությանի թիմից ենք, այն մարդու, որը գործնականում սկզբ է դրել տրանսպորտի ռեֆորմին մի քանի 100 ավտոբուս ներկրելով, մշակելով տոմսային համակարգի մոդելը։

Հայկ Մարությանի թիմը իր պաշտոնավարման ընթացքում արդեն իսկ ապացուցել է, որ հնարավոր է պահել ու զարգացնել տրանսպորտն առանց թանկացնելու, առավել ևս հիմա՝ երբ քաղաքացու եկամուտները գույքահարկի, այլ հարկերի, տուրքերի հաշվին զգալիորեն նվազել են, հնարավոր է պահել ու զարգացնել տրանսպորտն առանց թանկացնելու»,- ընդգծել է Թորոսյանը։

Նա նշել է, որ քաղաքային իշխանության ներկայացրած բարեփոխումները հիմնված են կանխավարկածների վրա և չունեն հստակ հիմնավորում։

«Եկեք 100 դրամը պահպանենք, այս նախագիծն ընդունվի, աշխատենք, մենք էլ հնարավորինս կօգնենք»,–ասել է նա։

«Չենք վճարելու» նախաձեռնությունը հրապարակել է առաջարկ, որով կոչ է արվում վերանայել և փոփոխել տոմսային փաթեթների սակագները։

«Մենք առաջարկում ենք ավելի խելամիտ գներ տոմսային փաթեթների համար։ Այս սակագները մատչելի կլինեն գրեթե բոլորի համար, իսկ թիրախային զեղչային արտոնությունները կմեղմեն նաև խոցելի խմբերի միանգամյա վճարելու բեռը»,- ասված է հայտարարության մեջ։

Նախաձեռնությունն առաջարկել է նոր սակագներ, որոնք, իրենց համոզմամբ, ավելի մեծ թվով քաղաքացիների հնարավորություն կտան օգտվելու տոմսային փաթեթներից։

Նախաձեռնության կողմից տոմսային փաթեթների առաջարկվող սակագները՝1 ամիս անսահմանափակ՝ 6000 դրամ, 3 ամիս անսահմանափակ՝ 16,000 դրամ, 1 տարի անսահմանափակ՝ 55,000 դրամ։

Երևանի ավագանին 33 կողմ, 0 դեմ, 17 ձեռնպահ ձայներով ընդունել է որոշ փոփոխություններ տոմսային փաթեթների վերաբերյալ։ Նախագիծը ներկայացրել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---