ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շրջանակում փորձագիտական առաքելություն է ժամանել ՀՀ![]() 11 փետրվարի 2025 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության մուտքի վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի մշակման շրջանակում ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հյուրընկալել է ԵՄ փորձագիտական առաջին առաքելությանը։ ԵՄ առաքելության փորձագետները փետրվարի 10-14-ը կանցկացնեն ուսումնասիրություններ՝ գնահատելու Հայաստանի ներկայիս իրավիճակն ու առկա խնդիրները։ Նրանց աշխատանքը կնպաստի համապատասխան հենանիշների սահմանմանը, որոնք անհրաժեշտ են ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի համար։ Փոխնախարարը մանրամասն անդրադարձել է մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մի շարք առանցքային հարցերի։ Դրանք ներառել են միգրացիոն ներկա իրավիճակը, կենսաչափական նոր փաստաթղթերի ներդրումը, քաղաքացիության հարցերը, միգրացիայի և ապաստանի կառավարման մեխանիզմները, ինչպես նաև թվայնացման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Արմեն Ղազարյանը ներկայացրել է ՆԳ նախարարությունում իրականացվող լայնածավալ բարեփոխումները՝ ընդգծելով, որ ԵՄ-ի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում զգալի առաջընթաց է արձանագրվել միգրացիայի, քաղաքացիության և ոստիկանության ոլորտներում։ Հանդիպման ընթացքում ԵՄ փորձագետների կողմից բարձրացված հարցերին տրամադրվել են սպառիչ պատասխաններ։ Հանդիպմանը մասնակցել են ՆԳ նախարարության, Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և Ներքին գործերի գլխավոր տնօրինության, Հարևանության ընդլայնման բանակցությունների Գլխավոր տնօրինության, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության, ՖՐՈՆՏԵՔՍ-ի, ինչպես նաև ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |