ԱԳՆ–ում քննարկվել է ԵՄ վիզաների դյուրացման մասին համաձայնագրի կիրարկումը![]() 12 փետրվարի 2025 - 10:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ-ում Եվրոպական միության պատվիրակության հետ հանդիպման ժամանակ քննարկվել է մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի կիրարկման ընթացքը: Արտաքին գործերի նախարարությունում կայացած աշխատանքային հանդիպմանը մասնակցել են ԱԳՆ Հյուպատոսական վարչության, Եվրոպայի վարչության Եվրոպական միության բաժնի ներկայացուցիչներն ու ԵՄ պատվիրակությունը: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի կիրարկմանը: Բացի այդ, ներկայացվել են հյուպատոսական գործառույթները, որոնք իրականացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները: Եվրոպական միության պատվիրակության կազմում ընդգրկված են ԵՄ տարբեր տնօրինությունների, Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչներ: Նրանք փետրվարի 10-14-ը Հայաստանում են լինելու՝ ՀՀ-ԵՄ վիզայի ազատականացման երկխոսության շրջանակում: Այցի հիմնական նպատակը փաստաթղթերի անվտանգության, սահմանների կառավարման, միգրացիոն գործընթացների և հարակից այլ ոլորտներում Հայաստանի պատրաստվածության համապարփակ գնահատումն է: Այս վերլուծությունը կնպաստի ՀՀ-ԵՄ վիզայի ազատականացման երկխոսության գործողությունների ծրագրի մշակմանը: Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |