Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը որոշել է առաջադրվել որպես Գյումրիի քաղաքապետի թեկնածու![]() 12 փետրվարի 2025 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Պրոդյուսեր և հասարակական գործիչ Ռուբեն Մխիթարյանը հայտարարել է, որ որոշել է առաջադրվել որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում։ «Իմ հզոր համայնք» շատ մարդակենտրոն կուսակցության միջոցով շուտով ներկայացնելու եմ նոր քաղաքական և հայտնի համայնքային դեմքերի»,- նշել է նա։ Մխիթարյանը հայտարարել է, որ Գյումրու և Հայաստանի «հիմնական խնդիրն իր համար «նիկոլիզմ» կոչվող երևույթն է, ինչպես նաև այն անձը, որը ներկայումս բնակվում է Երևանի կառավարական ամառանոցներից մեկում»։ Նա հավելել է, որ օրվա իշխանությունները հաջողություն չպետք է գրանցեն Գյումրիի ընտրություններում և դա է դրդում նրան մասնակցել գործընթացին։ «Ես Գյումրու քաղաքապետի մյուս թեկնածուներին ինձ հակառակորդ, առավել ևս թշնամի չեմ համարում, որովհետև բոլորս էլ քաղաքի մարդիկ ենք ու իրար ճանաչում ենք: Bայց դիրքորոշումս շատ հստակ է՝ Գյումրի քաղաքի ընտրություններում օրվա իշխանությունները հաջողություն չպետք է գրանցեն և այդ արդյունքին հասնելու համար ես պատրաստ եմ համագործակցել նման հստակ դիրքորոշում ունեցող Գյումրիի քաղաքապետի մնացած բոլոր թեկնածուների հետ»,–ասել է նա։ Ըստ նրա՝ ընտրությունների դրական արդյունք ինքը համարելու է իշխանությունների տապալումը, իսկ թե որ դեմքի կամ որ դեմքերի միջոցով դա տեղի կունենա, իր համար էական չէ։ Նա հույս է հայտնել, որ գյումրեցիները հավանություն կտան իրենց ներկայացված Գյումրու զարգացման ծրագրին։ «Ձեզ սպասվում է երկրի լավագույն քարոզարշավը, որը լինելու է իրատեսական, պայծառ, դրական ու ամենակարևորը՝ գյումրվա»,–ասել է Մխիթարյանը։ Ընտրությունները կայանալու են մարտին, հստակ օրը դեռ չի որոշվել։ 2024–ի հոկտեմբերին Գյումրիի ավագանու «Բալասանյան դաշինքի» բոլոր անդամները վայր էին դրել իրենց մանդատները, այդ թվում նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Գյումրիում դեկտեմբերի 8-10-ը տեղի ունեցան քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություններ, որոնց արդյունքներով որոշվեց քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը՝ անկուսակցական Սարիկ Մինասյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |