ՀՀ և Հնդկաստանը քննարկել են պաշտպանական ոլորտում գործընկերության ընդլայնումը![]() 12 փետրվարի 2025 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է այդ երկրի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի հետ, քննարկել պաշտպանական ոլորտում գործընկերության ընդլայնման հնարավորությունները։ Երկու երկրների նախարարները գոհունակություն են հայտնել ներկայիս համագործակցության մակարդակի վերաբերյալ, հայտնում է պաշտպանության նախարարը։ Հանդիպման ընթացքում նրանք անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք կարևոր հարցերի։ Քննարկումներին մասնակցել են նաև Հնդկաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը, ինչպես նաև ԲՏԱ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը։ Պապիկյանը փետրվարի 11-ին մասնակցել է «Aero India» ցուցահանդեսի շրջանակում անցկացվող պաշտպանության նախարարների՝ «Կառուցել դիմադրողականությունը միջազգային պաշտպանության և գլոբալ ներգրավման միջոցով» թեմայով կոնկլավին, հանդես եկել ելույթով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |