Ֆրանսիայի հայկական կազմակերպություններն Ալիևի դեմ հայց են ներկայացրել ՄՔԴ![]() 12 փետրվարի 2025 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) դիմել է Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ)՝ պահանջելով գործ հարուցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ։ Խորհուրդը հայտնել է, որ հայցը ներկայացվել է ֆրանսիացի փաստաբան Սևագ Թորոսյանի միջոցով, որը հանդիսանում է Փարիզի փաստաբանների կոլեգիայի և ՄՔԴ-ին առընթեր փաստաբանական պալատի անդամ, հայտնում է Sputnik Արմենիան։ Փաստաթղթում ընդգծվում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 4-ը Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում հանգեցրել են 120,000 հայերի բռնի տեղահանման, ինչպես նաև նրանց մշակութային ժառանգության կորստի։ Ավելի վաղ ՄՔԴ առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն և մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ այդ իրադարձությունները որակել էին որպես ցեղասպանություն, մարդկության դեմ հանցագործություններ և պատերազմական հանցագործություններ։ CCAF-ը պահանջում է, որ ՄՔԴ դատախազը, Հռոմի կանոնադրության 15-րդ հոդվածի համաձայն, ձեռնարկի հետևյալ քայլերը․ Ճանաչի, որ 2020-2023 թվականներին Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ կատարված հանցագործությունների քննությունը սկսելու բավարար հիմքեր կան, Դատարանի նախնական պալատ ներկայացնի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ՄՔԴ տարածքային իրավասության հարցը, Տա միջազգային ձերբակալման օրդեր Իլհամ Ալիևի և 2020-2023 թվականներին Լեռնային Ղարաբաղում կատարված հանցագործություններին մեղսակից բոլոր անձանց նկատմամբ։ CCAF-ի համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը նախկինում կոչ էին արել Ֆրանսիայի կառավարությանը դիմել ՄՔԴ, սակայն, նրանց խոսքով, Արևմուտքը մինչ օրս վճռականություն չի ցուցաբերել։ «1915 թվականից ի վեր սա արդեն երկրորդ անգամն է, երբ հայերը բախվում են արդարադատության այսօրինակ մերժման։ Նման իրավիճակն անթույլատրելի է», - ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։ CCAF-ում ընդգծել են, որ Միջազգային քրեական դատարանի առաքելությունն է պատասխանատվության ենթարկել ցեղասպանություն իրականացնող առաջնորդներին և կանխել դրա ժխտման ցանկացած փորձ։ 2024 թվականի փետրվարի 1-ին, վավերացնելով Հռոմի կանոնադրությունը, Հայաստանը դարձել է ՄՔԴ-ի լիիրավ անդամ։ Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ ՄՔԴ-ին անդամակցությունն իրենց հնարավորություն է տալիս բարձրացնել Ադրբեջանի ագրեսիայի և ռազմական հանցագործությունների հարցերը, այդ թվում՝ 2021-2022 թվականներին Հայաստանի տարածք ներխուժման վերաբերյալ։ Վերջին շրջանում ՀՀ վարչապետը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի համար հնարավոր է միջազգային հայցերի փոխադարձ հետկանչը Ադրբեջանի հետ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |