Նախարար․ Ցեղասպանության թանգարանի հիմնանորոգումն ամենաուշը կավարտվի 2026-ին

Նախարար․ Ցեղասպանության թանգարանի հիմնանորոգումն  ամենաուշը կավարտվի 2026-ին

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում կայացած հարցուպատասխանի ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը վստահեցրել է, որ Ցեղասպանության թանգարանի հիմնանորոգման աշխատանքներն ընթանում են սահուն և կավարտվեն ամենաուշը 2026 թվականին։

Նա նշել է, որ թանգարանի վերանորոգման համար անհրաժեշտ ֆինանսավորումը նախատեսված է, իսկ պայմանագիրը՝ արդեն կնքված։

«Ցեղասպանության թանգարանի հիմնանորոգման աշխատանքների համար պատշաճ միջոցները նախատեսված են, պայմանագիրը կնքված է, և հաղթող կազմակերպությունը աշխատանքները պլանավորել է այնպես, որ ապրիլի 24-ին մարդկանց մեծ հոսքը հաշվի առնելով նաև չխանգարեն այդ ընթացքին», – նշել է նախարարը։

Անդրեասյանը շեշտել է, որ թանգարանը ոչ միայն վերանորոգվելու, այլև ամբողջովին արդիականացվելու է՝ ապահովելով ավելի հարմար պայմաններ ինչպես տարածքի, այնպես էլ շենքի համար։

«Թանգարանն ամբողջական վերափոխվելու է, արդիականանալու է, և ունենալու ենք շատ ավելի հարմար պայմաններ թե՛ տարածքի, թե՛ բուն թանգարանի շենքի համար», – հավելել է նա։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---