Մասկն ասել է, որ անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի «խորքային վերանայում»![]() 12 փետրվարի 2025 - 18:49 AMT PanARMENIAN.Net - Միլիարդատեր և ԱՄՆ կառավարության Արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի «խորքային վերանայում»։ Նա այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։ Մասկն արձագանքել է սենատոր Մայք Լիի խոսքերին, թե դաշինքի «ժամանակն անցել է», իսկ Սառը պատերազմի դարաշրջանն անցյալում է։ Մասկը բազմիցս է կտրուկ արտահայտվել ՆԱՏՕ–ի մասին։ 2024–ին մարտին նա հավանություն էր տվել ձեռնարկատեր Դևիդ Սաքսի այն հայտարարությանը, որ ՆԱՏՕ–ի գոյության համար պատճառներ չկան։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |