Պետդումայի պատգամավոր․ ՀՀ անդամակցումը ԵՄ–ին կարող է լուրջ վտանգ ներկայացնել երկրի համար

Պետդումայի պատգամավոր․ ՀՀ անդամակցումը ԵՄ–ին կարող է լուրջ վտանգ ներկայացնել երկրի համար

PanARMENIAN.Net - ՌԴ Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի անդամ Ռոզա Չեմերիսն ասել է, որ Հայաստանի անդամակցությունը Եվրոպական միությանը ոչ մի հեռանկար չունի, սակայն կարող է լուրջ վտանգ ներկայացնել երկրի համար։

«Հայաստանի՝ Եվրոպական միությանը միանալու գործընթացը զարգացման հեռանկար չունի, սակայն այն լուրջ սպառնալիքներ է պարունակում երկրի համար։ Ինչպես հայտնի է, այժմ Հայաստանը ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի անդամ է։ Այս դեպքում ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, ինչը կարող է զգալի վնաս հասցնել Հայաստանի տնտեսությանը», – նշել է Չեմերիսը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով՝ պետությունը չի կարող միաժամանակ լինել այնպիսի միջազգային կառույցների անդամ, որոնց շահերը հակասում են միմյանց։ Ավելին, ըստ ռուսաստանցի պատգամավորի, ԵՄ անդամակցությունը Հայաստանին չի տրամադրի այն անվտանգության երաշխիքները, որոնց վրա նա հույս է դնում։

«Այդ դեպքում Հայաստանը որպես անվտանգության երաշխավոր է ստանում ոչ թե Եվրոպական միությանը, այլ անսպասելիորեն, սակայն շատ հավանական՝ Թուրքիային։ Եվ ինչով դա կարող է ավարտվել, բացի խոշորագույն աշխարհաքաղաքական աղետից, դժվար է անգամ պատկերացնել», – հավելել է Չեմերիսը։

Հունվարի 9-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Ռուսաստանը Հայաստանի կողմից այս օրինագծի քննարկումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացի սկիզբ և կկառուցի իր տնտեսական քաղաքականությունը Երևանի նկատմամբ՝ հաշվի առնելով այս հանգամանքը։

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Եվրոպական Միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացվել է քաղաքացիական նախաձեռնության կարգով։ Օրինագծին կողմ է արտահայտվել 63 պատգամավոր, դեմ՝ 7։

Հունվարի 9-ին այս օրինագիծը քննարկվել և հավանության է արժանացել ՀՀ կառավարության նիստում, ինչից հետո այն ուղարկվել է խորհրդարանի քննարկմանը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---