Քաղաքապետարանը մետրոյի նոր վագոնների ձեռքբերման 74 մլրդ դրամի ծրագիր ունի

Քաղաքապետարանը մետրոյի նոր վագոնների ձեռքբերման 74 մլրդ դրամի ծրագիր ունի

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը մետրոյի նոր վագոնների ձեռքբերման 74 մլրդ դրամի ներդրումային ծրագիր է ներկայացրել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա նշել է, որ վերջին երկու տարիների ընթացքում մետրոպոլիտենի ենթակառուցվածքների արդիականացման և ուղևորների հարմարավետության բարելավման համար իրականացվել է 6.3 միլիարդ դրամի ներդրում։

«Տեղադրվել են ժամանակակից շարժասանդուխքներ, վերանորոգել և երթուղի ենք դուրս բերել նախկինում չշահագործվող վագոնները՝ մեծացնելով մետրոպոլիտենի թողունակությունը, նորացվել է օդափոխման համակարգը, կատարվել են մի շարք այլ բարելավումներ, որոնք ապահովում են մետրոյի ավելի անվտանգ և հարմարավետ գործարկումը»,- գրել է Ավինյանը։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---