Դատախազությունը վարույթ չի նախաձեռնել արցախցիների հասցեին Ալեն Սիմոնյանի խոսքերի վերաբերյալ![]() 13 փետրվարի 2025 - 11:25 AMT PanARMENIAN.Net - Դատախազությունը վարույթ չի նախաձեռնել արցախցիների նկատմամբ «ատելություն, խտրականություն տարածելու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքերի վերաբերյալ», հայտնում է «Փաստինֆոն»։ Ավելի վաղ Սիմոնյանը, պատասխանելով ացրախցի լրագրողի հարցին, թե ե՞րբ կարող է վերադառնալ իր հայրենիք, ասել է․ «Դուք դուրս եկաք Արցախից, որովհետև անվտանգ չէր, չնայած՝ կարելի էր մնալ և պայքարել, բայց դուք դուրս եկաք»։ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը պահանջել է Սիմոնյանից հրապարակային ներողություն խնդրել բռնի տեղահանված արցախցիներից և ձեռնպահ մնալ արցախահայության պայքարը և հայրենիքի պաշտպանությունը նսեմացնող որևէ գնահատականից: «Փաստինֆոն» կապ է հաստատել Գլխավոր դատախազության հետ՝ պարզելու, թե արդյո՞ք քրեական վարույթ նախաձեռնվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով՝ արցախցիների նկատմամբ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի համար։ Ի պատասխան Դատախազությունից հայտնել են, որ քրեական վարույթ առկա չէ։ Փետրվարին ձերբակալվել էր արցախցի գիտնական, 70-ամյա Ղարիբ Բաբայանը՝ նույն հոդվածով՝ Հանրապետության Հրապարակում մի խումբ օտարերկրացիների կողմից ադրբեջաներեն «Ղարաբաղ» երգը կատարելու տեսանյութի տարածման և քննադատության համար։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |