Փաշինյան․ Վենսի հետ հանդիպումը շատ կարևոր էր և արդյունավետ![]() 13 փետրվարի 2025 - 11:58 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ հանդիպումը համարում է «շատ կարևոր և արդյունավետ»։ «Ուզում եմ նշել, որ Սպիտակ տանն ի սկզբանե հանդիպումներ նախատեսված չէին։ Սակայն, այո, ես հանդիպել եմ ԱՄՆ փոխնախագահի հետ։ Դա եղել է իմ այցի վերջին օրվա վերջին իրադարձությունը»,- նշել է նա։ Նա ընդգծել է, որ քննարկումը եղել է «երկարատև, հանգամանալից և արդյունավետ»։ Վարչապետին հարցրել են նաև, թե ինչպես է վերաբերվում այն գնահատականներին, որ նոր վարչակարգը կարող է չիրագործել ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական համագործակցության մասին կանոնադրությունը։ Նա նշել է, որ նման հարցերին պետք է մոտենալ գործնական սկզբունքով՝ խուսափելով թե ավելորդ ոգևորությունից, թե անհարկի մտահոգություններից։ «Փաստաթուղթը ստորագրվել է անցման շրջանում, երբ ձևավորվում են անցումային թիմեր։ Նրբությունն այն է, որ որքան մասնակցել է նախորդ վարչակազմը, նույնքան էլ՝ նոր վարչակազմը։ Եթե նոր վարչակազմը չցանկանար, դա չէր տեղի ունենա»,- նշել է Փաշինյանը։ Փետրվարի 7-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, կայացել է Հայաստանի վարչապետի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի հետ։ Փաշինյանը Վաշինգտոնում մասնակցել է Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին, որի ընթացքում հանդես էր եկել ելույթով»։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |