ՀՀ դեսպանը Ֆրանսիայի Սենատում ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ ՀՀ մոտեցումները![]() 13 փետրվարի 2025 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատում տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանի հանդիպումը Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ, որի ընթացքում ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ ՀՀ մոտեցումները, հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։ Նա նաև խոսել է Հայաստան-Ադրբեջան սահմանային ճշգրտումների ընթացքի, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին՝ Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում։ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Սենատին, մասնավորապես՝ նախագահ Ժերար Լարշեին և պալատի անդամներին՝ Հայաստանի ու հայ ժողովրդի հարցերին մշտապես ուշադրություն դարձնելու, ինչպես նաև անսակարկ աջակցություն ցուցաբերելու համար։ Հայաստանի դեսպանը բարձր է գնահատել Ֆրանսիայի Սենատի կողմից, ի նպաստ Հայաստանի և հայ ժողովրդի, մի շարք բանաձևերի ընդունումը, համաժողովների ու քննարկումների կազմակերպումը, հայ ժողովրդի համար դժվար ժամանակաշրջանում Սենատի նախագահի ու անդամների՝ Հայաստան կատարած այցերը։ Սենատորների խնդրանքով Խաչատրյանն անդրադարձել է Հայաստանի և Ֆրանսիայի երկկողմ օրակարգին՝ ընդգծելով բարձր մակարդակի կանոնավոր շփումները, ռազմավարական գործընկերության խորացումը, ինչպես նաև պաշտպանության, տնտեսության և ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության ընդլայնումը։ Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամները, ի դեմս խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դեվինազի, վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ նպաստելու հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդմանը և Հայաստան-Ֆրանսիա գործընկերության զարգացմանը։ Դեսպան Խաչատրյանը պատասխանել է սենատորների հարցերին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |