Կոստանյան. Մեզ հասու ամբողջ գործիքակազմով կպաշտպանենք մեր տարածքային ամբողջականությունը![]() 13 փետրվարի 2025 - 16:21 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ն պատրաստ է պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը բոլոր հնարավոր գործիքակազմերով՝ ինչպես դիվանագիտական, այնպես էլ այլ միջոցներով։ Այդ մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցում հայտարարել է ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ քայլեր կձեռնարկվեն, եթե Ադրբեջանի նախագահի սպառնալիքները իրականանան։ Անդրադառնալով Բաքվի մեղադրանքներին, թե խաղաղության օրակարգն առաջ մղող Հայաստանը ինչու է շարունակում զինվել, Կոստանյանը նշել է, որ դա Հայաստանի սուվերեն իրավունքն է, հայտնում է Sputnik Արմենիան։ «ՀՀ-ն իրացնում է իր սուվերեն իրավունքը և զարգացնում է պաշտպանական կարողությունները։ Մենք մեր հարևաններից որևէ մեկի նկատմամբ հարձակողական գործողություններ իրականացնելու որևէ մտադրություն չունենք։ Ինչ վերաբերում է զինատեսակների մրցավազքին, որին, ըստ էության, ականատես ենք լինում տարածաշրջանում, այս խնդրի հասցեագրման ուղղությամբ ՀՀ-ն Ադրբեջանին առաջարկել է ստեղծել փոխադարձ սպառազինությունների վերահսկման մեխանիզմ, և այս առաջարկն ուժի մեջ է մնում»,- ասել է Կոստանյանը։ Նա նաև նշել է, որ խաղաղության պայմանագրի շուրջ հայկական կողմը դեռևս սպասում է Ադրբեջանի արձագանքին իր առաջարկների վերաբերյալ։ «Հույս ունենք, որ դա կարճ ժամանակում կստանանք, որ գործընթացը հնարավոր լինի շարունակել։ Հայաստանը շարունակում է կառուցողականորեն տրամադրված և ներգրավված լինել բանակցություններին»,- նշել է Կոստանյանը։ 2024թ. դեկտեմբերի 4-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի կետերի 90%-ը համաձայնեցված են։ Նա նաև ընդգծել էր, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ դեկտեմբերի 5-ին Մալթայում հայտարարել էր, որ կողմերը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի նախաբանի և 17 հոդվածներից 15-ի շուրջ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |