Նախարարը՝ եկամտահարկից վերադարձի հնարավորության մասին․ Արվեստի կենտրոններում մոտ 43,000 երեխա վճարովի է սովորում![]() 13 փետրվարի 2025 - 16:45 AMT PanARMENIAN.Net - ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է կառավարության նիստում ընդունված որոշմանը, ըստ որի` եկամտային հարկից վերադարձի հնարավորություն են ստանում նաեւ այն քաղաքացիները, որոնք ծախսեր են իրականացրել արտադպրոցական ոլորտում, որոնց երեխաները հաճախում են արվեստի, երաժշտական, գեղարվեստի կենտրոններ։ Նրա խոսքով՝ հանրապետությունում գործում է 238 արվեստի, երաժշտական ու գեղարվեստի կենտրոն, որտեղ սովորում է ավելի քան 55 հազար երեխա, որոնցից ավելի քան 43,000-ը՝ վճարովի հիմունքներով, հայտնում է «Առավոտը»։ «Եվ կարևոր է իմանալ, որ այսօրվա ընդունված որոշումից հետո կարող են դիմել և այս ծախսերի փոխհատուցումը նույնպես եկամտային հարկից հետ ստանալ։ Անկանխիկ եղանակով վճարում իրականացրած լինելու հանգամանքը կարևոր փաստ է»,– ընդգծել է նախարարը։ Կառավարության որոշմամբ՝ եկամտի հայտարարագիր ներկայացնող քաղաքացիների համար սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակը կընդլայնվի։ Պետությունը տարեկան մինչև 100,000 դրամով կփոխհատուցի նաև երաժշտական, արվեստի, պարարվեստի դպրոցների, արտադպրոցական կազմակերպությունների, մարզադպրոցների համար կատարված ուսման վարձավճարները ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |