Այս տարի Տեառնընդառաջին հաջորդում է Սուրբ Սարգսի տոնը![]() 13 փետրվարի 2025 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Սուրբ Ծննդից 40 օր հետո Հայ Առաքելական եկեղեցին նշում է մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը: Նախատոնակը փետրվարի 13-ի երեկոյան է կատարվում: Ժամերգության ավարտին ժողովրդական սովորույթի համաձայն խարույկ է վառվում: Տեառնընդառաջը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին, իսկ զավակին եկեղեցուն ընծայել, նշանակում է դաստիարակել ու կրթել նրան հոգևոր նկարագրով: Այս տարի գեղեցիկ զուգադիպությամբ Տյառնընդառաջին հաջորդում է Սուրբ Սարգսի տոնը, հայտնում է Մայր Աթոռը։ Փետրվարի 14-ի առավոտյան Հայ առաքելական եկեղեցիներում կմատուցվի տոնական պատարագ։ Պատարագից հետո կկատարվի նորապսակների օրհնության կարգ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |