ՔԿ․ ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել![]() 13 փետրվարի 2025 - 18:14 AMT PanARMENIAN.Net - ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանի դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Այս մասին հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։ ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանի մարմինը հայտնաբերել են տանը՝ մահվանից երեք օր անց։ ՔԿ մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ «Դիակի արտաքին զննությամբ չկան բռնության հետքեր: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն»,- նշել է Ավդալյանը։ Բարսեղյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ ԱԱԾ սահմանադրության, հասարակական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ ուղղված պայքարի գլխավոր վարչության պետի պաշտոնը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |