Հակադոպինգային գործակալությունն ընդհատել է ՀՖՖ-ի հետ երկարաժամկետ հարաբերությունները

Հակադոպինգային գործակալությունն ընդհատել է ՀՖՖ-ի հետ երկարաժամկետ հարաբերությունները

PanARMENIAN.Net - Հակադոպինգային գործակալությունը հայտարարել է ՀՖՖ-ի հետ երկարաժամկետ աշխատանքային հարաբերությունների ընդհատման մասին:

Հայաստանի Հակադոպինգային գործակալությանը հաջողվել է 2024 թվականին 43%-ով ավելացնել թեստերի քանակը, հայտնել է գործակալությունը:

Գործակալությունը նաև հայտնել է, որ 2024 թվականին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ երկարաժամկետ աշխատանքային հարաբերություններն ընդհատվել են:

«Գործակալությունը երախտագիտություն է հայտնում ՀԱՕԿ-ին և աթլետիկայի, պաուերլիֆտինգի, ծանրամարտի, ըմբշամարտի և հեծանվասպորտի ազգային ֆեդերացիաներին 2024 թվականին արդյունավետ համագործակցության համար», ասվում է Հակադոպինգային գործակալության տարածած հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---