ՆԳՆ․ Ի՞նչ անել, երբ մեքենան արգելափակվել է ձյան մեջ![]() 14 փետրվարի 2025 - 18:37 AMT PanARMENIAN.Net - ՆԳՆ–ն օգտակար խուրհուրդներ է հրապարակել վարորդներին ձմռանը երթևեկելու վերաբերյալ։ Նշվում է, որ ձմռանը վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով՝ ապահովելու մեքենայի կայունությունը սառցապատ կամ ձնառատ ճանապարհներին։ Բացի այդ, անհրաժեշտ է պահպանել անվտանգ հեռավորություն դիմացի մեքենայից՝ խուսափելու հանկարծակի արգելակումից։ Անվտանգության կարևոր պայմաններից է խուսափել կտրուկ արգելակումից կամ արագության հանկարծակի փոփոխությունից, ինչը կարող է հանգեցնել սահելու։ Ավելի լավ է վարել ճամփեզրին մոտ, որտեղ նստած ձյունն ապահովում է ավելի լավ կպչունություն ճանապարհի հետ։ «Եթե մեքենան արգելափակվել է ձյան մեջ, պետք չէ խուճապի մատնվել։ Առաջին հերթին անհրաժեշտ է փոս փորել արգելափակված անիվի տակ և այնտեղ տեղադրել հենարանային մակերես, օրինակ՝ մեքենայի սրահի գորգը։ Սա կբարելավի ձգողականությունը, ինչը կօգնի դուրս բերել մեքենան արգելափակումից։ Մերկասառույցը համարվում է խիստ վտանգավոր երևույթ, ուստի կարևոր է մշտապես հետևել եղանակային կանխատեսումներին՝ պատշաճ նախազգուշական միջոցներ ձեռնարկելու համար։ Եթե հայտնվել եք արտակարգ իրավիճակում, անհապաղ զանգահարեք ՆԳՆ փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |