Պապիկյանը Բելգիայի պաշտպանության նախարարի հետ քննարկել է համագործակցության հարցեր![]() 14 փետրվարի 2025 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Բելգիայի Թագավորության պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենի հետ, շնորհավորել նոր պաշտոնի ստանձնման առթիվ, մաղթել հաջողություններ և արտահայտել համոզմունք, որ երկու երկրների պաշտպանության ոլորտում համագործակցությունը կշարունակի զարգանալ ու ընդլայնվել։ Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են Հայաստան-Բելգիա պաշտպանական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։ Ընդգծվել է, որ երկու երկրների միջև փոխգործակցությունն ունի մեծ ներուժ, և ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ շարունակելու համատեղ աշխատանքները դրա հետագա ամրապնդման ուղղությամբ։ Պապիկյանը հանդիպել է նաև Իտալիայի և Շվեդիայի պաշտպանության նախարարների հետ։ Փետրվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին։ Նախատեսված են ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարի երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |