Երևանում $50,000 հափշտակելու կասկածանքով 4 օտարերկրացի է ձերբակալվել![]() 15 փետրվարի 2025 - 10:49 AMT PanARMENIAN.Net - Երևանում ավազակային հարձակում կատարելու և 50 հազար դոլար հափշտակելու կասկածանքով ձերբակալվել է 4 օտարերկրացի: Քրեական ոստիկանության ծառայողները նրանց հայտնաբերել և ներկայացրել են նախաքննական մարմին։ Այս մասին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը, տեղեկացնում է Factor.am-ը։ Նրա խոսքով՝ հափշտակված գումարի մի մասը հայտնաբերվել է։ Փետրվարի 12-ին՝ ժամը 18:00-ին, շտապօգնության ենթակայանից ՆԳՆ ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ Րաֆֆու փողոցում 61-ամյա տղամարդ գլխի վնասվածք է ստացել։ «Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի է ունեցել ավազակային հարձակում։ Ոստիկանները փողոցում հայտնաբերել են արնանման հետքեր, գազային ատրճանակի պարկուճներ»,- հայտնել էր ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |