Նախարար․ ՀՀ արտաքին պարտքը ոչ թե $12 մլրդ է, այլ $5.96 մլրդ![]() 15 փետրվարի 2025 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հերքել է տեղեկությունները, թե երկրի արտաքին պարտքը հասել է 12 միլիարդ դոլարի։ Նա այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան տեսանյութում։ Նա նշել է, որ ՀՀ արտաքին պարտքը ոչ թե 12 միլիարդ դոլար է, այլ 5.96 մլրդ դոլար։ «Վերջերս շատ եմ ստանում նամակներ ձեզանից, մեկնաբանություններ սոցցանցերի էջերում, նաև անհանգստություններ, որ ի՞նչ ենք անելու կամ ի՞նչպես եղավ, որ ՀՀ արտաքին պարտքը դարձավ 12 միլիարդ դոլար։ ՀՀ արտաքին պարտքը 12 միլիարդ դոլար չէ, արտաքին պարտքը 5 միլիարդ 962 միլիոն դոլար է։ Այն մարդիկ, որոնք տարածում են այդ 12 միլիարդ դոլար թիվը, կամ տեղեկացված չեն կամ միտումնավոր են մանիպուլացնում, որպեսզի քաղաքական դիվիդենտներ շահեն ձեզ սխալ տեղեկատվություն տալու միջոցով»,- ասել է Պապոյանը։ Նա գրել է, որ մեր ամենամեծ հակառակորդը մեր չիմացությունն է։ Ավելի վաղ ասվել էր, որ Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2024-ի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 12․157 մլրդ դոլար: Ըստ Վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալներից, այս գումարը բաղկացած է. արտաքին պարտքից՝ 6,2 մլրդ դոլար, և ներքին պարտքից՝ 5․9 մլրդ դոլար։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |