Իշխանությունը կրկին որոշել է արգելել պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը. Այս անգամ՝ ամբողջությամբ![]() 15 փետրվարի 2025 - 11:20 AMT PanARMENIAN.Net - ՀՀ իշխանությունները նախատեսում են ամբողջությամբ արգելել պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը։ Այդ մասին հայտնել են Շրջակա միջավայրի նախարարությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Դեռ 2023 թվականին ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հայտարարել էր, որ նախատեսում է ընդհանրապես արգելել պոլիէթիլենային տոպրակների և պլաստիկ տարաների վաճառքը, քանի որ 2022-ին ընդունված մինչև 50 միկրոն հաստության տոպրակների վաճառքի արգելքը անարդյունավետ էր եղել։ Նախարարությունից հայտնել են, որ շրջակա միջավայրի կողմից մշակվել և քննարկման փուլում է գտնվում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը։ Այս նախաձեռնությամբ նախատեսվում է արգելել մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային պարկերի և տոպրակների ոչ միայն վաճառքը, այլև առկայությունը, ինչը վերաբերում է նաև 50 միկրոնից ավելի հաստ պոլիէթիլենային արտադրանքին։ Բացառություն կկազմեն կշռափաթեթավորման համար օգտագործվող և երկրորդային հումքից արտադրված և աղբի համար նախատեսված պարկերը: «Վերոնշյալ նախագծով նախատեսվում է արգելել նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի (ափսեներ, բաժակներ, գդալներ, պատառաքաղներ, դանակներ, ըմպելու կամ խառնելու համար նախատեսված ձողիկներ) օտարումը, ինչպես նաև առկայությունը», – հայտնել է նախարարությունը։ ՀՀ իշխանությունները նմանատիպ արգելք մտցնելու մասին հայտարարել էին դեռ 2024 թվականի հունվարի 1-ից (2025 թվականի համար), բայց դա չի արել։ Մյուս կողմից, 2023-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ առաջին փոփոխությունները` արգելքը մինչև 50 միկրոն հաստության տոպրակների վաճառքի (2022 թվականի հունվարի 1-ից) վերաբերյալ, անարդյունավետ էր։ Հարցին, թե ի՞նչ հետևանքներ է ունեցել շրջակա միջավայրի համար տվյալ որոշումը, նախարարությունից չեն պատասխանել։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |