Տեղումների և մերկասառույցի պատճառով ճանապարհները դժվարանցանելի են![]() 15 փետրվարի 2025 - 11:46 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ՝ պայմանավորված եղանակային անբարենպաստ պայմաններով։ Արագածոտնի մարզում փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները, որոնք անցնում են «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանի տարածքով, հայտնում է Փրկարար ծառայությունը։ Վարդենյաց լեռնանցքը, որտեղ տեղում է ձյուն, դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, և միայն անվաշղթաների կիրառմամբ է հնարավոր երթևեկությունը։ Աշտարակի և Արագածի տարածաշրջաններում, ինչպես նաև Կոտայքի մարզում տեղումներ են գրանցվել ձյան տեսքով։ Արագածի, Ապարանի, Աշտարակի և Աշոցքի տարածաշրջաններում, ինչպես նաև Երևան-Սևան ճանապարհին առկա է մերկասառույց։ Աշտարակի և Թալինի շրջաններում մառախուղ է, ինչը ևս նվազեցնում է տեսանելիությունը ճանապարհներին։ Փրկարար ծառայությունը հորդորում է վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով՝ նվազեցնելու համար վթարների ռիսկը։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տվյալների համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |