Բաքուն Արցախի նախկին ղեկավարներին հիմա էլ մեղադրում է «վարձկաններ» ներգրավելու, սփյուռքահայերին ԼՂ–ում բնակեցնելու մեջ

Բաքուն Արցախի նախկին ղեկավարներին հիմա էլ մեղադրում է «վարձկաններ» ներգրավելու, սփյուռքահայերին ԼՂ–ում բնակեցնելու մեջ

PanARMENIAN.Net - Բաքվի ռազմական դատարանում շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու դատավարությունը` հերթական նիստում Ադրբեջանն այս անգամ մեղադրել է հայերին «վարձկաններ» ներգրավելու մեջ, մեղադրանքներ են հնչել նաև ՈՄԱ–ի և «Սև հովազ» ջոկատի հասցեին, հիշատակվել է անգամ АSALA–ն, որը վաղուց հայտարարել է իր գործունեությունը դադարեցնելու մասին։

Մեղադրական ակտում Արցախյան պատերազմին մասնակցած սփյուռքահայերը ներկայացվում են որպես «ահաբեկիչներ», իսկ ՈՄԱ–ն՝ նրանց համար զինավարժանքներ անցկացնող կազմակերպություն։

Մեղադրանքներ են հնչել նաև «Դաշնակցության» հասցեին, հայտնել է Trend–ը։

Նշվում է, որ գլխավոր դատախազի հատուկ հանձնարարությունների օգնական Տուգայ Ռահիմլին մեղադրական եզրակացության եզրափակիչ մասում ներկայացրել է «տվյալներ այդ ժամանակահատվածում ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ»։

Նշվում է, թե «1994–ի մայիսից մինչև 2020–ի սեպտեմբեր ավելի քան 23 հազար հայազգի քաղաքացի, ներառյալ ASALA–ի անդամներն ու նրանց ընտանիքները, Հայաստանից, Սիրիայից, Լիբանանից, Իրաքից և այլ երկրներից նպատակային վերաբնակեցվել են Ղարաբաղում», հայտնում է Trend-ը։

Մեղադրանքներ են հնչել նաև 1992-ից 2023 թվականներին անօրինական տնտեսական գործունեության վերաբերյալ՝ ներառյալ բնական պաշարների շահագործումը, գյուղատնտեսությունը, օգտակար հանածոների արդյունահանումը, հիդրոէլեկտրաէներգիայի արտադրությունը, մանրածախ առևտուրը և արդյունաբերական արտադրությունը, ինչպես նաև Frank Müller Group ընկերության գործունեությունը, անօրինական խավիարի արտադրությունը և «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերության գործողությունները, ինչը հանգեցրել է, իբր, անօրինական եկամուտների ստացմանը։

Դատավարությունը կշարունակվի փետրվարի 18-ին։

15 անձանց՝ Արայիկ Հարությունյանի, Արկադի Գուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի, Վասիլի Բեգլարյանի, Էրիկ Ղազարյանի, Դավիթ Ալլահվերդյանի, Գուրգեն Ստեփանյանի, Լևոն Բալայանի, Մադաթ Բաբայանի, Գարիկ Մարտիրոսյանի, Մելիքսեթ Փաշայանի նկատմամբ առաջադրվել են մեղադրանքներ Ադրբեջանի Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով։

Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով։ Նրա դեմ առաջադրվել է մոտ 45 նոր մեղադրանք՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 20 հոդվածներով, և նրան սպառնում է ցմահ ազատազրկում։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---