Ռուբիոն և Ֆիդանը քննարկել են «Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղությանն աջակցելու համատեղ ջանքերը»

Ռուբիոն և Ֆիդանը քննարկել են «Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղությանն աջակցելու համատեղ ջանքերը»

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում առանձին հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ, որի ընթացքում քննարկել է նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

Ի թիվս այլ հարցերի, նրանք քննարկել են «Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղությանն աջակցելու համատեղ ջանքերը», գրում է «Ամերիկայի ձայնը»։

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսի տարածած հաղորդագրության համաձայն նրանք քննարկել են նաև ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների հետագա ամրապնդման ուղիները, երկրների ընդհանուր շահերը տարածաշրջանում և կողմերի միջև աճող երկկողմ առևտուրը։

«Պետքարտուղար Ռուբիոն ընդգծել է սերտ համագործակցության անհրաժեշտությունը՝ աջակցելու կայուն և միասնական Սիրիային, որը չպետք է սպառնալիք հանդիսանա ԱՄՆ-ի, Թուրքիայի կամ տարածաշրջանի համար։ Պետքարտուղարն ընդգծել է Թուրքիայի առաջնորդությունը ԴԱԻՇ-ին դեմ պայքարում գլոբալ կոալիցիայում, և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին վերջ տալու ընդհանուր նպատակը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---