Արեգակի վրա բռնկումներից հետո Երկրի վրա մագնիսական փոթորիկներ են սպասվում![]() 15 փետրվարի 2025 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Վերջին արեգակնային բռնկումների հետևանքները կազդեն Երկրի գեոմագնիսական դաշտի վրա փետրվարի 15-ին։ Կեսօրին կանխատեսվում է չափավոր մագնիսական փոթորիկ՝ մինչև 4 բալ ուժգնությամբ։ Առավոտյան և երեկոյան մագնիտոսֆերան ավելի կայուն կլինի՝ մոտ 3 բալ մակարդակով։ Ռուսաստանի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի տվյալներով՝ նախորդ օրը Արեգակի վրա արձանագրվել է վեց բռնկում, որոնցից երկուսը պատկանում են M դասին։ Մասնագետների գնահատմամբ՝ մագնիսական փոթորիկի առաջացման հավանականությունը 31% է։ Արեգակնային քամին կարող է հասնել 516 կմ/ժ արագության։ Արևմտյան Սիբիրի բնակիչները փոքր հնարավորություն ունեն տեսնելու հյուսիսափայլ, հայտնում է Mir24-ը։ Աստղաֆիզիկոսները կանխատեսում են, որ շաբաթ օրը գեոմագնիսական խանգարումների հավանականությունը 40% է, մինչդեռ 29% դեպքերում սպասվում է հանգիստ մագնիտոսֆերա։ Բռնկումների ակտիվության ինդեքսը հասել է նարնջագույն մակարդակի՝ կազմելով 5.7։ Բժիշկները խորհուրդ են տալիս եղանակային փոփոխությունների նկատմամբ զգայուն մարդկանց ուշադիր լինել իրենց առողջության հանդեպ, քանի որ հնարավոր են գլխացավեր և քնի խանգարումներ։ Ավելի վաղ՝ փետրվարի 6-ին, Արեգակի վրա գրանցվել է բռնկում, որը մոտ էր X դասի առավելագույն ուժգնությանը։ Այն տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 14:04-ին՝ 3981 (N05W16) արեգակնային բծերի խմբում և տևել է 35 րոպե։ Առայժմ ամենաուժեղ բռնկումը M8.8 դասի է, որը գրանցվել է փետրվարի 3-ին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |