Ազիզյան․ Փետրվարի 3-րդ տասնօրյակում ՀՀ–ում ձմեռվա ամենացածր ջերմաստիճանն է սպասվում![]() 17 փետրվարի 2025 - 10:22 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի երրորդ տասնօրյակում Հայաստանում կանխատեսվում են 2024-2025 թվականի ձմեռվա ամենացածր ջերմաստիճանները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ Նա նշել է, որ փետրվարը դեռ չի ասել իր վերջին խոսքը։ «Փետրվարը, մոտենալով իր կեսին, ձմեռային եղանակ բերեց հանրապետություն, նույնիսկ Երևան քաղաքում մի քանի օրով, այս ձմեռվա ընթացքում առաջին անգամ ձնածածկույթ հաստատվեց: Եղանակի կանխատեսման որոշ թվային մոդելների համաձայն՝ փետրվարի երրորդ տասնօրյակում մեր հանրապետությունում սպասվում են 2024-2025 թվականի ձմեռվա ամենացածր ջերմաստիճանները»,- գրել է Լևոն Ազիզյանը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |