Սեյրան Օհանյանը շնորհավորել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանի շրջանավարտներին

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանայանը շնորհավորել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական ուսումնարանի շրջանավարտներին: «Սպայի կոչումը հերոսական կոչում է: Ձեզանից շատերը կհամալրեն սպայական շարքերը եւ մեր երկիրը կտանեն ազատության եւ անկախության ճանապարհով»,- ասել է պաշտպանության նախարարը:



Սեյրան Օհանյանն Անդրանիկ Օզանյանի հուշամեդալով է պարգեւատրել ուսումնարանի շրջանավարտ Մեսրոպ Մկրտչյանին ուսումնական պարապմունքների ժամանակ ընկերոջը փրկելու համար ցուցաբերած քաջության համար: Նախապատրաստական միջոցառումների ժամանակ այսօր մշակվել էր տնից վիրավորների էվակուացիան շենքի արտաքին պատից կողմից: Պարաններով իջնելու ժամանակ սարքավորման ամրակցման դետալներից մեկը վնասվել է, ինչի հետեւանքով երկու ուսանող վտանգի մեջ հայտնվեցին: Մեսրոպ Մկրտչյանը, խուճապի չմատնվելով եւ պահելով ընկերոջը, կարողացավ իջնել մինչեւ երկրորդ հարկ, ինչը նրանց հնարավորություն տվեց խուսափել բարձր կետից ընկնելուց:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---