Մարկո Ռուբիոն Երուսաղեմում այցելել է Սուրբ Հարության տաճար

Մարկո Ռուբիոն Երուսաղեմում այցելել է Սուրբ Հարության տաճար

PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար։ Այդ մասին հայտնել է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանությունը։

«Փետրվարի 16–ի առավոտյան ԱՄՆ պետքարտուղար՝ Մարկո Ռուբիոն կատարել է իր առաջին պաշտոնական այցը Սուրբ Հարության տաճար: Դիմավորման արարողությանը Երուսաղեմի Հայ պատրիարքության կողմից ներկա էին դիվանապետ՝ հոգեշնորհ Տ. Աղան Վարդապետ Գոգչյանը և Սուրբ Հարության տաճարի նախկին տեսուչ՝ հոգեշնորհ Տ. Սամուել Ծ. Վարդապետ Աղոյանը»,- նշված է միաբանության ֆեյսբուքյան էջում։

Հրապարակվել են նաև լուսանկարներ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---