Փետրվարի 20–ից օդի ջերմաստիճանը կնվազի 10-14 աստիճանով![]() 17 փետրվարի 2025 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 17–ի ցերեկը, ինչպես նաև 18-ին, կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 19-ին և 22-ին առանձին վայրերում, իսկ փետրվարի 20-21-ին՝ շրջանների մեծ մասում, սպասվում է ձյուն, որոշ հատվածներում՝ ինտենսիվ։ Քամին կլինի հարավարևելյան՝ 2-5 մ/վ արագությամբ, սակայն փետրվարի 18-19-ին սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 20-25 մ/վ, իսկ 20-21-ին՝ 15-18 մ/վ։ Փետրվարի 17-18-ի ընթացքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա 2-3 աստիճանով, սակայն փետրվարի 20-22-ին գիշերային և ցերեկային ժամերին այն կնվազի 10-14 աստիճանով, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Երևանում փետրվարի 17-ի ցերեկը, ինչպես նաև 18-ին և 19-ի գիշերը, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 19-ի կեսօրից հետո, ինչպես նաև 20-22-ին, կանխատեսվում է ձյուն, որի ինտենսիվությունը առավել կաճի 20-ի գիշերը և 21-ի ցերեկային ժամերին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |