Ջավախական Ծուղրութ գյուղում նշել են Քրիստոսի Համբարձման տոնը

PanARMENIAN.Net - Մայիսի 21-ին Հայ առաքելական եկեղեցին նշում էր Սբ.Համբարձման տոնը: Սամցխե շրջանի հոգեւոր առաջնորդ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը Ծուղրութ գյուղի հայկական եկեղեցում մատուցել է պատարագ: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ին «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանը, պատարագին մասնակցում էին ոչ միայն գյուղացիները, այլ նաեւ Ախալցխայի Երիտասարդական կենտրոնի ներկայացուցիչները: Ծիսակարգի իրականացման ընթացքում ներկայացվել է 974թ. Հովհաննես գրչի ձեռքով ստեղծված մագաղաթյա Ավետարանը: Ծուղրութում պահպանվում է նաեւ Կարմիր Ավետարանը:
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---