ՔՊ-ական պատգամավորը հիշեցրել է միջազգային արձագանքները Քոչարյանի դիրքորոշմանը![]() 17 փետրվարի 2025 - 17:45 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանիասուլիսին՝ վերլուծելով նրա հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ։ «Քոչարյանը շրջադարձային է համարում ԼՂ հակամարտությունը տարածքային վեճի վերածելը: Ասում է՝ «դիվանագիտական մաստեր կլասս»: Այնուհետև նա ընդգծել է, թե ինչպես է միջազգային հանրությունն արձագանքել այս մոտեցմանը։ «Իսկ ի՞նչ էին մտածում միջազգային հանրությունը և դիվանագետները այս մասին: ԱՄՆ փոխպետքարտուղար Ստիվեն Թալբոթը ժամանակին նախազգուշացրել է՝ նման մոտեցումը կարող է հակամարտող կողմերին հեռացնել Մինսկի խմբի առաջարկներից և ոչ թե կարգավորել, այլ էլ ավելի բարդացնել իրավիճակը։ «Աշխարհի տարբեր անկյուններում փորձը ցույց է տալիս, որ սահմանների փոփոխությունը նման է Պանդորայի արկղ բացելուն. Ղարաբաղի դեպքում այն լավագույն դեպքում փակուղի կմտցնի հարցը, վատագույն դեպքում՝ կհանգեցնի բռնությունների – ասել է նա**»։** Հ.Գ. Քոչարյանը, ըստ էության, չի էլ հերքում, որ բանակցել է տարածքների փոխանակումը՝ Մեղրին ամբողջությամբ ԼՂ-ի դիմաց (առանց վեց շրջանների, բնականաբար)», – գրել է պատգամավորը։ Ավելի վաղ «Ազատությունը» ֆիլմ էր հրապարակել 1999-ին քննարկված տարածքների փոխանակման առաջարկի մասին, որը վերնագրված է «Երբ, ով և ինչ է բանակցել Մեղրիի շուրջ՝ ըստ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերի»։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |