ՀՀ և Ղազախստանի համատեղ ջանքերով Երևանում 41 կիբերհանցագործ է ձերբակալվել![]() 18 փետրվարի 2025 - 11:52 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանի ՆԳՆ-ի կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության աշխատակիցները, Հայաստանի Քննչական կոմիտեի առանձնապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության հետ համատեղ, գործողություն են իրականացրել Երևանում, որի արդյունքում բացահայտվել է խարդախությամբ զբաղվող անձանց կողմից ղեկավարվող զանգերի ընդունման երկու կենտրոնի գործունեություն։ Այդ մասին հայտնել է Polisia.kz-ն։ Քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ միջազգային հանցավոր խմբի կազմակերպիչներն ու մասնակիցները զբաղվել են ինտերնետային խարդախությամբ։ Նրանք մոլորեցրել են Ղազախստանի և մի շարք եվրոպական երկրների քաղաքացիների՝ առաջարկելով ներդրումներ կատարել իբր խոշոր ընկերություններում։ «Տարածքի խուզարկության ընթացքում առգրավվել է ավելի քան 70 միավոր համակարգչային տեխնիկա, մոտ մեկ կիլոգրամ ոսկի, 5 ավտոմեքենա, 30 հազար ԱՄՆ դոլար, ռուսական ռուբլիներ, վրացական լարի և կրիպտոարժույթով սառեցված դրամապանակ», – հայտնել է Ղազախստանի ՆԳՆ-ի կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Ժանդոս Սույինբայը։ Հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է 41 անձ, որոնց թվում են Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Սիրիայի և Լիբանանի քաղաքացիներ։ Ներկայումս Հայաստանի իրավապահ մարմինները, Ղազախստանի գործընկերների աջակցությամբ, շարունակում են քննչական գործողությունները։ Դրանք ուղղված են գործի բոլոր հանգամանքների բացահայտմանը, հանցավոր սխեմայի հնարավոր այլ մասնակիցների, խարդախության լրացուցիչ դրվագների և պատճառված վնասի ընդհանուր չափի պարզմանը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |