Կապանում ապօրինի պահվող զենք և զինամթերք են ինքնակամ հանձնել![]() 18 փետրվարի 2025 - 12:09 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը բնակչության շրջանում իրականացրած բացատրական աշխատանքների արդյունքում փետրվարի 15-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Կապանի բաժին ինքնակամ հանձնվել են «ԴՇԿ-ԴՇԿ Մ» տեսակի գնդացիրներ, 20 նռնակ և տարբեր տրամաչափի ավելի քան 650 փամփուշտ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ Նա ընդգծել է, որ ռազմական ոստիկանությունը շարունակում է հետևողական աշխատանքներ իրականացնել՝ զենք-զինամթերքի ապօրինի շրջանառությունը կանխելու և հայտնաբերելու նպատակով։ ՊՆ ռազմական ոստիկանությունը քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորում է իրենց մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքն ինքնակամ ներկայացնել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ ****Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության տեքստում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |