ԶՊՄԿ-ն սկսել է կատարել գործադուլավորների պահանջները

ԶՊՄԿ-ն սկսել է կատարել գործադուլավորների պահանջները

PanARMENIAN.Net - «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարել է, որ սկսվել է իր աշխատակիցների առողջության ապահովագրության ծառայությունների մատուցման նախաորակավորման փուլի հայտերի ընդունման գործընթացը։

Նախաորակավորման փուլին մասնակցելու համար ապահովագրական ծառայություններ մատուցող ընկերությունները պետք է ներկայացնեն համառոտ տեղեկանք՝ հաստատելով, որ առողջության ապահովագրության շուկայում առնվազն 5 տարվա փորձ ունեն։

Հայտով պահանջվում է նաև գործող աշխատանքային պայմանագրով հետբուհական նեղ մասնագիտական բժշկական որակավորում ունեցող բժիշկ-փորձագետ աշխատակիցների քանակի մասին տեղեկանք։

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում աշխատավարձերը բարձրացնելու ու աշխատանքային պայմանները բարելավելու պահանջով գործադուլը մեկնարկել էր հունվարի 31-ին: Փետրվարի 11–ին հայտնի դարձավ, որ կոմբինատի աշխատակիցները, որոնք գործադուլ էին հայտարարել, որոշել են վերադառնալ աշխատանքի։ Կոմբինատն ընդառաջ քայլ է արել՝ հայտարարելով աշխատավարձերը միջինը 20 տոկոսով ավելացնելու մասին, երաշխավորելով՝ օդափոխության ժամանակակից համակարգեր կտեղադրվեն:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---