Էր Ռիադում սպասում են Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունների մեկնարկին

Էր Ռիադում սպասում են Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունների մեկնարկին

PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում սպասում են Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունների մեկնարկին։ Հանդիպման մեկնարկը մի քանի անգամ հետաձգվել է:

Լրագրողները շարունակում են սպասել բանակցությունները սկսվելուն, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Հանդիպման վայրում արդեն հավաքվել են բազմաթիվ ամերիկացի լրագրողներ: Քաղաքի փողոցները համեմատաբար սակավամարդ են, անվտանգության միջոցառումները խստացվել են, իսկ հանդիպման վայրի մոտ հերթապահում են հատուկ պահպանության ուժերը: Էր-Ռիադում անձրևային եղանակ է:

Ռուսական պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը և Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը:

ԱՄՆ-ի կողմից բանակցություններին մասնակցում են Պետական քարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և Մերձավոր Արևելքի հարցերով նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄԷ-ում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ուկրաինան չի մասնակցում Սաուդյան Արաբիայում կայանալիք ՌԴ-ԱՄՆ բանակցություններին և չի պատրաստվում ընդունել դրանց արդյունքները։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---