Հայաստանն առաջին անգամ կունենա ՖԻՖԱ-ի 4 մրցավար և մրցավարի 8 օգնական![]() 18 փետրվարի 2025 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Միջազգային ասպարեզում Հայաստանը ներկայացնող ՖԻՖԱ-ի մրցավարների կազմը համալրվել է: Առաջին անգամ երկիրը կունենա 8 մրցավար և 4 մրցավարի օգնական, հայտնում է ՀՖՖ-ն։ Հայ մրցավարները նաև առաջին անգամ ընդգրկվել են VAR համակարգում և կսպասարկեն միջազգային հանդիպումներ՝ որպես VAR մրցավարներ։ ՖԻՖԱ-ի կողմից հավանության արժանացած հայ մրցավարների ցանկը՝ ըստ կատեգորիաների. Մրցավարներ -Զավեն Հովհաննիսյան -Հենրիկ Նալբանդյան -Աշոտ Ղալթախչյան -Արտեմ Գասպարյան Մրցավարի օգնականներ -Մեսրոպ Ղազարյան -Արթուր Գդլյան -Ատոմ Սևգուլյան -Սարգիս Հովհաննիսյան -Խաչատուր Հովհաննիսյան -Գևորգ Շախկալդյան -Վանիկ Սիմոնյան -Հարություն Համբարձումյան VAR մրցավարներ -Զավեն Հովհաննիսյան -Արտեմ Գասպարյան Կին մրցավարներ -Արաքսյա Սարիբեկյան -Սոֆիկ Թորոսյան Կին մրցավարի օգնականներ -Լիանա Գրիգորյան -Քրիստինե Գրիգորյան -Լիանա Յագմուրյան Ֆուտզալի մրցավար -Գևորգ Եղոյան Միջազգային տեսուչներ -Կարեն Նալբանդյան -Գևորգ Հովհաննիսյան -Քնարիկ Գրիգորյան -Նելլի Ստեփանյան ՀՖՖ Մրցավարական կոմիտեն տեղեկացնում է, որ Կիպրոսում հունվարի 30-ից փետրվարի 8-ն անցկացված հավաքի ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել հանդիպումների տեսագրությունների վերլուծությանը և VAR համակարգի կատարելագործմանը։ Մինչև Հայաստանի Առաջին խմբի և ՀՖՖ Մանկապատանեկան առաջնությունների վերսկսումը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կանցկացվի 4-օրյա սեմինար-հավաք, որին կմասնակցեն Կիպրոսի հավաքին չմասնակցած մրցավարները, ինչպես նաև մրցավարական դպրոցի 2024 թվականի 12 շրջանավարտները։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |