Սիրիայում ԱԹՍ-ները հարձակվել են ռուսական Հմեյմիմ ավիաբազայի վրա

Սիրիայում ԱԹՍ-ները հարձակվել են ռուսական Հմեյմիմ ավիաբազայի վրա

PanARMENIAN.Net - Փետրվարի լույս 18–ի գիշերն անօդաչու թռչող սարքերը հարվածել են Սիրիայում գտնվող ռուսական Հմեյմիմ ավիաբազային։ Այդ մասին հայտնել են տեղական Sabereen News Telegram-ալիքը և OSINT-վերլուծաբան SyrianOSINT-ը։

Ռուս ռազմական բլոգեր Օլեգ Բլոխինը հայտարարել է, որ հարձակման պատասխանատուն «Հայաթ Թահրիր աշ-Շամ» (ՀԹՇ) խմբավորումն է, որի առաջնորդը եկել է իշխանության Սիրիայում, գրում է The insider-ը։

Z-բլոգերը մանրամասնել է, որ ավիաբազայում տագնապ է հայտարարվել տեղական ժամանակով մոտ 02:30-ին (համընկնում է մոսկովյան ժամանակի հետ)։

«Այն նշանակվել էր որպես „ցամաքային թշնամու հարձակում»։ Անմիջապես գործի է անցել «Պանցիրը»։ Լսվում էին կրակոցներ և պայթյուններ։ Մոտ 03:30-ին հրաձգության ինտենսիվությունը նվազել էր, թեև այն դեռ շարունակվում էր»,–նշել է նա։

Ռազմական թղթակիցը նշել է, որ հարձակումը իրականացրել են «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ի զինյալները, որոնք տապալել են Բաշար Ասադի ռեժիմը և վերահսկողություն հաստատել երկրում։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը դեռևս պաշտոնական մեկնաբանություն չի տվել։ Սիրիայում իշխանափոխությունից հետո Մոսկվան կորցրել է վերահսկողությունը իր ռազմական օբյեկտների, այդ թվում՝ Հմեյմիմ ավիաբազայի և Տարտուսում գտնվող ռազմածովային բազայի վրա։

Օրեր առաջ Bloomberg գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Մոսկվան և Դամասկոսը բանակցում են այս բազաների ապագայի վերաբերյալ։ Սիրիան ակնկալում է, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը կօգնի հավասարակշռել Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---