Ալավերդու բժշկական կենտրոնում դիալիզի բաժանմունք կբացվի![]() 18 փետրվարի 2025 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հանդիպում է ունեցել «Մեդինվեստկոր» առողջապահական կազմակերպության գլխավոր տնօրեն Եվգենիա Լանովայայի և զարգացման տնօրեն Սերգեյ Բրյուխանովի հետ։ Հանդիպման առանցքում Ալավերդու բժշկական կենտրոնում հեմոդիալիզի ծառայության հիմնումն է եղել, ինչն ունի մեծ կարևորություն, քանի որ տարածաշրջանի հիվանդները ներկայում ստիպված են այդ ծառայությունը ստանալու համար տեղափոխվել այլ համայնքներ, ինչը լուրջ անհարմարություններ է ստեղծում։ Մարզպետը, ողջունելով հյուրերին, ընդգծել է, որ այս նախաձեռնությունը կնպաստի բնակիչների բուժօգնության հասանելիության բարելավմանը։ Կազմակերպության ներկայացուցիչները, իրենց հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ներկայացրել են իրենց առաջարկը՝ Ալավերդու ԲԿ-ի տարածքում վարձակալության հիմունքներով հեմոդիալիզի բաժանմունք հիմնելու վերաբերյալ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է վերանորոգել տարածքը, ապահովել այն նորագույն բժշկական սարքավորումներով, ինչպես նաև վերապատրաստել բուժանձնակազմը՝ ծառայության որակը բարձրացնելու նպատակով։ Կողմերը մանրամասն քննարկել են բաժանմունքի կազմակերպմանն առնչվող տարբեր հարցեր։ Մարզպետը հանձնարարել է պատշաճ ընթացակարգերի պահպանմամբ ձեռնարկել համապատասխան աշխատանքներ՝ բաժանմունքի հիմնման ուղղությամբ։ Քննարկմանը մասնակցել են նաև Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության ղեկավար Ռուզաննա Պողոսյանը և Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Լորա Սարգսյանը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |