Նիկ Էգիբյան. Ինձ համար 12 մասնակցից 2 մարդ կար մրցույթին պատրաստ

Նիկ Էգիբյան. Ինձ համար 12 մասնակցից 2 մարդ կար մրցույթին պատրաստ

PanARMENIAN.Net - Երգիչ և երաժշտական պրոդյուսեր Նիկ Էգիբյանն արձագանքել է «Եվրատեսիլ 2025»-ի հայաստանյան ներկայացուցիչի ընտրության վերաբերյալ հնչող կարծիքներին՝ ընդգծելով, որ համաձայն է արդյունքի հետ:

Էգիբյանը նշել է, որ իր համար 12 մասնակցից 2 մարդ կար մրցույթին պատրաստ լինելու առումով՝ և ֆիզիկապես, և հոգեբանորեն, Սիմոնն ու Պարգը, հայտնում է Panorama.am-ը։

«Շատ ագրեսիվ մեկնաբանություններ եմ տեսնում, որ ընտրությունը սխալ էր, որ պետք է նա չգնար, այլ՝ նա գնար։ Ժողովուրդ, կներեք, ես չեմ եղել նախ ընտրողը, 2-րդը՝ ես համաձայն եմ ընտրության հետ: Ինձ համար 12 մասնակիցներից 2 մարդ կար մրցույթին պատրաստ լինելու առումով՝ և ֆիզիկապես, և հոգեբանորեն: Սիմոնն ու Պարգն էին, 2-ից ով էլ գնար «օկ» էի ընտրության հետ»,–նշել է նա՝ հրապարակելով տեսանյութ իր ինստագրամյան էջի սթորի բաժնում։

Երգիչը շեշտել է, որ հետևել է փորձերին և համոզվել՝ այդ երկու մասնակիցներն իսկապես մրցունակ էին;

«Լինելով փորձերին, տեսնելով այդ մարդկանց ստաբիլությունը, երգածը արածը, համաձայն եմ ընտրության հետ: Եթե դուք խնդիր ունեք դրա հետ, ձեր էջերում արտահայտվեք: Ես իմ էջում դրել եմ իմ կարծիքը, դա սուբյեկտիվ է, կարող եք համաձայնել կամ ոչ: Հայաստանն ենք ներկայացնում, ով էլ ուզում է գնա, նրան պետք է մաղթել հաջողություն և սպասել այդ օրվան:

Ես ուզում եմ, որ գոնե 1 անգամ «Եվրատեսիլում» հաղթենք, ուզում եմ, որ լավ լինի։ Ես չգիտեմ՝ ինչ կլինի, հաղթենք, կանցնենք երկրորդ փուլ, թե ոչ, բայց այդ երկու արտիստներն էին պատրաստ 12 մասնակցից՝ ունենալով մրցույթի ներսում երկու արտիստ, երկու երգ, տեսել եմ բոլոր մասնակիցների թերությունները»,- նշել է նա։

«Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի Պարգը՝ «Survivor» երգով։

Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը տեղի կունենան Շվեյցարիայի Բազել քաղաքում մայիսի 13-ին և 15-ին, իսկ եզրափակիչը կանցկացվի մայիսի 17-ին։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---