Աշխատանքից ազատված վարորդ. Վարորդներին վախեցրել են, ասել են` վատ կլինի ձեզ համար![]() 18 փետրվարի 2025 - 18:40 AMT PanARMENIAN.Net - «Երևան ավտոբուս» ընկերության նախկին վարորդներից մեկը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ընկերության ղեկավարությունը վարորդներին վախեցրել է։ «Վարորդներին վախեցրել են, ասել են` վատ կլինի ձեզ համար»,–ասել է նա, հայտնում է Factor.am-ը։ Նա հայտնել է, որ իրեն տնօրինությունն աշխատանքից ազատել է դեկտեմբերի 3-ի բողոքի ակցիայից հետո, երբ ավտոբուսի վարորդները դուրս էին եկել իրենց բողոքի ձայնը բարձրացնելու՝ դժգոհելով աշխատավարձից և աշխատանքային պայմաններից։ «Մեզ ասացին՝ տղե՛րք, եկեք դիմում գրեք ու հեռացեք, բայց մի շաբաթից հետ կվերադարձնենք աշխատանքի։ Արդյունքում՝ մոտ 40 վարորդ աշխատանքից ազատվեցին, սակայն միայն 10-ն են կրկին աշխատանքի ընդունվել։ Կային մարդիկ, ովքեր խնդրել են վերականգնել իրենց, որովհետև ընտանիքները չեն կարողանում պահել, բայց նրանց չեն վերադարձրել։ Հետո պարզեցի, որ այդ 30 հոգուն պիտակավորել են՝ ասելով, թե քաղաքական պատվեր են կատարում։ Մենք կապ չունենք քաղաքականության հետ, միայն սոցիալական խնդիրների մասին ենք բարձրաձայնել»,- պատմել է նախկին վարորդը։ Վարորդներին վախեցնելու հարցին անդրադառնալով՝ նա նշել է. «Վախեցնում են 130 դրամի թեմայով, տոմսերը չվճարելու պատճառով, վարորդն էլ ասում է՝ ես ո՞նց իջեցնեմ տարիքով կնոջը կամ երեխային»։ «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները այցելել են «Երևան ավտոբուս» ընկերություն՝ պարզաբանում պահանջելու վարորդների և հսկիչների գործելաոճի վերաբերյալ։ Փետրվարի 11–ին Երևանի ավագանին մերժել է ընդդիմության առաջարկը, որով նախատեսվում էր պահպանել մեկանգամյա 100 դրամ արժողությամբ տրանսպորտային ուղեվարձը։ Փետրվարի 1-ից Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, ինչպես նաև երիտասարդական շարժումներ պայքարում են տրանսպորտի թանկացման դեմ՝ մարդկանց հորդորելով վճարել հարյուր դրամ։ Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշում, ըստ որի մեկ ուղևորության արժեքը փետրվարի 1–ից սահմանվել է 150 դրամ։ Բացի այդ, ներդրվելու է միասնական տոմսային համակարգի փաթեթներ։ Հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ ձեռք բերած 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսային փաթեթները կստանան լրացուցիչ 30 օր օգտագործման հնարավորություն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |